Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայում բուժումն ավարտած սերժանտ Արթուր Հովհաննիսյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայում բուժումն ավարտած սերժանտ Արթուր Հովհաննիսյանին
29.12.2022 | 08:30

Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախյան 44-օրա պատերազմում հաշմանդամություն ստացած սերժանտ Արթուր Հովհաննիսյանին, ով Կանադայի Հայոց թեմի և Արագածոտնի թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ մեկնել էր Կանադա` ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը։


Հանդիպմանը ներկա էր Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ Գրիգոր Մովսիսյանը։ Տիար Մովսիսյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց Արթուր Հովհաննիսյանի բուժման ու պրոթեզավորման բարեհաջող ընթացքի մասին՝ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը հայրական խնամքի և հոգածության համար։
Ամենայն Հայրոց Հայրապետը, իր օրհնությունը բերելով հայրենյաց պաշտպանին, գոհունակությամբ արձանագրեց, որ վերջինս, ստանալով անհրաժեշտ խնամքն ու բուժումը, կկարողանա լիրաժեքորեն վերադառնալ կյանքի բնականոն ընթացքին և իր նվիրյալ ծառայությունը բերել հայրենիքին։


Հանդիպմանն Արթուր Հովհաննիսյանն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը և թեմակալ առաջնորդներին իր բուժումն ու ապաքինումը Կանադայում կազմակերպելու և հոգատար վերաբերմունքի համար:


Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

Կանադայում բուժումն ավարտած սերժանտ Արթուր Հովհաննիսյանը հյուրընկալվեց Ս. Էջմիածնում
Դիտվել է՝ 24355

Մեկնաբանություններ